Այսօր, օգոստոսի վերջին օրվա մեջ, Մարտունու Մթնաձորի լեռներից Վաղաշենի տարածքով իջնելիս, հսկա ժայռաքարի վրա գիր գտա։
Այդ փորագրության տեսապատկերում , հյուսիսարեւելյան կողմում, մի ժայռաբլուր է բարձրանում, որտեղ նշմարվում են բերդապարիսպների հետքեր։
Այս արձանագրություններից մի քանի հարյուր մետր հյուսիս ու արեւմուտք հնադարյան ջրամբարների հետքերն են, որոնք վկայում են հնագույն ոռոգման համակարգերի գոյության մասին։
Վերընթաց ճանապարհի աջուձախ կողմերում էլ նշմարվում են հնագույն հուշարձանների հետքեր, միջնադարյան խաչքարեր,
Բայց գրի գոյությունը անառարկելի ցնցող է։
Իսկ սա գրապատկեր է, նախամաշտոցյան գիր, որի դեմ անհնար է առարկություն բերել, եւ որի վերծանման համար պետք է ջանք դնել։
Սպասում եմ տիտղոսակիր հնագետների, պատկան մարմինների արձագանքներին։